ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Փորձեք ճիշտ կարդալ փաստաթուղթը

Փորձեք ճիշտ կարդալ փաստաթուղթը
05.10.2023 | 09:14

2020 թ նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00 ժամից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում (ուշադրություն՝ հակամարտության և ոչ թե պատերազմի) տեղակայված ռուսական ԶՈՒ ստորաբաժանումը կմնա՞, թե՞ կհեռանա Արցախի հայաթափումից հետո:

Միանշանակ և հաստատապես կմնա:

Ինչու՞:

Որովհետև, այդ զինվորական ստորաբաժանման գոյությունը Արցախում և Լաչինի միջանցքում, ըստ Եռակողմ հայտարարության կապված չէ Արցախի բնակչության անվտանգության ապահովման հետ:

Մի անգամ էլ, խնդրեմ, ուշադիր կարդացեք տեքստը:

Բնակչության անվտանգությունն ապահովելու, Լաչինի անխափան երթևեկը ապահովելու ոչ մի հանձնառություն չունեն:

Բառ իսկ չկա:

Իրենք մի պատասխանատվություն ունեն, իրենց վերահսկողության տակ պահել տարածքը:

Ինչն էլ անում են և կանեն:

Իրենց իրավասության գոտում այլ պետության զինվոր չկա:

Կողմերի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման վերահսկման համար էլ Եռակողմի 5-րդ կետով ստեղծված է Աղդամի խաղաղապահ կենտրոնը:

Այս 5-րդ կետը նույնպես փաստում է, որ ռուսական զինուժի հրամանատարությունը չի կարող պատասխանատվություն կրել հրադադարի այս կամ այն ոչ պատշաճ կատարման հետ:

Դրա համար ստեղծված է հատուկ մարմին, որին այդպես էլ չդիմեցինք բլոկադայի ժամանակ:

Առնվազն երկու անգամ ես եմ առաջարկել՝ դիմեք:

Ի միջի այլոց, 2025 թվից հետո էլ ռուսները հենց այդ խաղաղապահ կոչված ռուս-թուրքական կենտրոնի շնորհիվ էլ հանգիստ կմնան տարածքում:

Այդ փաստաթղթով տեղական փախստականների տեղաշարժի պատասխանատվությունն էլ դրված է ՄԱԿ -ի համապատասխան կառույցի վրա:

ՄԱԿ-ի ներկայացուցիչներն էլ եկան, մոնիթորինգ արեցին:

Այնպես որ, հարկավոր է սովորել նախ փաստաթուղթ կազմել, իսկ եթե արդեն կազմված փաստաթուղթ պիտի ստորագրես, հասկանաս՝ ինչ ես ստորագրում:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2348

Մեկնաբանություններ